Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց:
Նախարարության փոխանցմամբ, հյուսիսային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան (37 կրակոց):
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: