Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարար Կարեն Միրզոյանը Երևանում հանդիպել է Հերբերտ Զալբերին


Այսօր աշխատանքային այցով Երևանում գտնվող Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-ԵՄ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Կարեն Միրզոյանն ընդգծել է ԼՂՀ իշխանությունների պատրաստակամությունը զարգացնել ԵՄ հետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, ներառյալ Արցախում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, և վերահաստատել հրավերը Հերբերտ Զալբերին՝ նրա մանդատի շրջանակներում այցելել ԼՂՀ։

Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին: Այդ համատեքստում կողմերը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված բանակցությունների վերսկսման համար պայմանների ձևավորմանը, մասնավորապես, ընդգծել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը», - ասված է Ղարաբաղի ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG