Մատչելիության հղումներ

Մոսկվայի պնդմամբ՝ Արևմուտքը փորձում է «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի օգնությամբ տապալել Ասադին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ, Արևմուտքը պաշտպանում է «Նուսրայի ճակատ» անվամբ ընդդիմադիր շարժումը, քանի որ ցանկանում է դրա օգնությամբ տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին:

«Ես արդեն ասել եմ, որ կա «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ի մարտունակությունը պահպանելու մտադրություն, հավանաբար, ոմանք ուզում են այդ շարժումն օգտագործել Դամասկոսի վարչակարգն ուժով տապալելու համար: Սա դատապարտելի իրողություն է և ուղղակի հակասում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների համատեղ ջանքերով ընդունված ՄԱԿ-ի բանաձևի հիմնադրույթներին», - ասել է Սերգեյ Լավրովը:

«Ալ-Ղաիդա»-ի սիրիական մասնաճյուղ «Ջաբհաթ ալ-Նուսրա»-ն կազմավորվել է 2012 թվականին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջին ամիսներին։ Այն ահաբեկչական կազմակերպություն է հռչակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների կողմից։ Այս տարվա հուլիսին խմբավորումը հայտարարեց «Ալ-Ղաիդա»-ից անջատվելու և «Ջաբհաթ Ֆաթեհ ալ-Շամ» վերանվանվելու մասին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG