Ամերիկյան կործանիչները Պարսից ծոցում գտնվող «Այզենհաուեր» ավիակիր նավից ուղղություն են վերցնում դեպի Մոսուլի շրջան և օդային հարվածներով աջակցում են Մոսուլն «Իսլամական պետությունից» ազատագրելու Իրաքի բանակի ու քուրդ զինյալների գործողությանը:
«Ամեն անգամ, երբ օդային հարվածներ ենք հասցնում՝ լուրջ խնդիրներ են ծագում: Զինյալները խառնվում են խաղաղ բնակիչների հետ, տարբեր ենթակառույցներ օգտագործում են թաքնվելու համար», - ասել է «Այզենհաուեր» ավիակիրի հրամանատար Փոլ Սփեդերոմ:
Մոսուլում ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ: Իսլամիստները խաղաղ բնակիչներին դարձնում են կենդանի վահան: