Մատչելիության հղումներ

Ոստիկանների բողոքի ցույց Ֆրանսիայում


Ֆրանսիացի ոստիկաններ, արխիվ
Ֆրանսիացի ոստիկաններ, արխիվ

Ֆրանսիայում հարյուրավոր ոստիկաններ կրկին բողոքի ցույց են անցկացրել մայրաքաղաք Փարիզում և մերձակա քաղաքներում՝ է՛լ ավելի թուլացնելով նախագահ Ֆրանսուա Օլանդի դիրքերը մի քանի ամսից կայանալիք ընտրությունների շեմին:

Իրավապահները իշխանություններից առավել մեծ ուշադրություն ու լիազորություններ են պահանջում՝ հիշեցնելով շաբաթներ առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ մի քանի երիտասարդների հարձակման հետևանքով չորս ոստիկան էր տուժել:

Օլանդը խոստացել է հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպել ցուցարարների հետ: Ավելի վաղ ներքին գործերի նախարարն էր բանակցել, սակայն՝ անարդյունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG