Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը սուր կատակներ ու կսմիթներ են փոխանակել երեկ կայացած բարեգործական ընթրիքի ժամանակ:
«Առաջին անգամն է Հիլարին ելույթ ունենում հզոր կորպորացիաների ղեկավարների առջև՝ առանց նրանցից գումար ստանալու», - կատակել է Թրամփը:
Քլինթոնն իր հերթին պնդել է՝ Ազատության արձանը ամերիկացիների մեծ մասի համար ժողովրդավարության խորհրդանիշ է, ներգաղթյալների համար՝ հույսի, մինչդեռ իր մրցակից միլիարդատեր գործարարը դրան նայելիս 4 թիվն է տեսնում:
Նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուները այս ընթրիքներին մասնակցում են արդեն ավելի քան 50 տարի՝ ամեն անգամ հրապարակավ ծաղրելով ու կատակելով միմյանց հասցեին: