Ռուսաստանը փորձում է թուլացնել Եվրամիությունը, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Եվրոպական ընտանիքի առաջնորդները երեկ ուշ երեկոյան Ռուսաստանի ու Սիրիայի հարցով հերթական հանդիպումն են անցկացրել, զգուշացնելով՝ «եթե Սիրիայում արյունահեղությունը վերսկսվի, Բրյուսելը պատրաստ է քննարկել արձագանքման հնարավոր բոլոր տարբերակները»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության որոշ անդամներ կոչ են անում խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: