Մատչելիության հղումներ

ԵՄ-ին չի հաջողվել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը


Գերմանիա - Հալեպի ռմբակոծություններին և Ուկրաինայում պատերազմին վերջ տալու պահանջով ցույց Բեռլինում՝ «Նորմանդական քառյակի» հանդիպմանը ընդառաջ, 19-ը հոկտեմբերի, 2016թ․

Եվրամիությունը հայտարարել է, որ պատրաստ է դիմել հնարավոր բոլոր քայլերին՝ ի պատասխան Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի և ռուսական զինուժի կատարած վայրագությունների, սակայն ԵՄ անդամները չեն համաձայնեցրել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու նախազգուշացման տարբերակը:

Բրյուսելում Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների ղեկավարներն առաջարկել են պատժամիջոցների սահմանում ենթադրող համատեղ հայտարարություն ընդունել, ինչին դեմ է արտահայտվել Իտալիայի վարչապետը:

Մինչդեռ, Միջերկրական ծովում գտնվող ռուսական ռազմանավերն ուղևորվել են դեպի Սիրիա, ինչը կարող է վկայել սիրիական կոնֆլիկտի թեժացման մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG