Միացյալ Նահանգների գլխավոր դատախազությունը 500 միլիոն էջից բաղկացած պետական գաղտնի փաստաթղթերի գողության մեղադրանք է առաջադրել ռազմածովային ուժերի պաշտոնաթող կապիտան Հարոլդ Մարթինին։
Մարթինը պաշտոնաթողությունից հետո պայմանագրային ծառայության է անցել Ազգային անվտանգության գործակալությունում՝ էլեկտրոնային հետախուզությունում, փաստաթղթերը գործակալությունից դուրս է բերել ավելի քան 20 տարվա ընթացքում։
Կա տեղեկություն, որ Մարթինը ինտերնետում անհայտ անձանց հետ հաղորդակցվել է ռուսերենով։
Պաշտոնաթող կապիտանը ձերբակալվել է դեռ այս տարվա օգոստոսին: