ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հաստատել է Հալեպում ռմբակոծությունների դադարեցման մասին տեղեկությունը։ Նա նշել է, որ պատրաստվում են դեղամիջոցներ հասցնել Սիրիա։
ՄԱԿ-ը դեռևս չի կարողանում մուտք գործել Հալեպ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Բան Կի-մունը ողջունել է Ռուսաստանի կողմից ռմբակոծությունների դադարեցումը։
Երեկվանից Հալեպում մեկնարկել է մարդասիրական հրադադարը․ ռուսական զինուժը և Սիրիայի կառավարական զորքերը որոշել են դադարեցնել ռմբակոծությունները՝ թույլ տալով խաղաղ բնակչությանը դուրս գալ պատերազմական գոտուց։