Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանն անհրաժեշտ է համարում ՀՀ ՊՆ-ԵԽ համակարգային համագործակցությունը


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բուայային:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ՊՆ-ի և ԵԽ-ի միջև իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Բարձր գնահատելով Եվրախորհրդի օժանդակությունն այս հարցում՝ Վիգեն Սարգսյանը կարևորել է առաջիկայում համակարգային համագործակցության անհրաժեշտությունը, զինված ուժերում մարդու իրավունքների, կոռուցիայի դեմ պայքարի, բարեվարքության ամրապնդման ուղղությամբ թիրախային ծրագրերի իրականացումը, որոնք կներառեն փորձագիտական օժանդակություն թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ օրենսդրական վերանայման բնագավառներում:

Ֆիլիպ Բուայան, իր գոհունակությունն արտահայտելով բաց և թափանցիկ աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ ներգրավելով փորձագիտական և խորհրդատվական ողջ հասանելի ռեսուրսը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG