Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը «Արևմուտքի օրակարգում է»


Գերմանիա - Հալեպի ռմբակոծություններին և Ուկրաինայում պատերազմին վերջ տալու պահանջով ցույց Բեռլինում՝ «Նորմանդական քառյակի» հանդիպմանը ընդառաջ, 19-ը հոկտեմբերի, 2016թ․
Գերմանիա - Հալեպի ռմբակոծություններին և Ուկրաինայում պատերազմին վերջ տալու պահանջով ցույց Բեռլինում՝ «Նորմանդական քառյակի» հանդիպմանը ընդառաջ, 19-ը հոկտեմբերի, 2016թ․

France-Presse-ի տվյալներով՝ Եվրամիության ղեկավարները Ռուսաստանին կսպառնան նոր պատժամիջոցներով: Եվրամիության ղեկավարների բանաձևի ամփոփիչ նախագիծը նախատեսում է սիրիական կառավարության աջակիցների նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորություն, պարզաբանում է գործակալությունը:

Փաստաթղթի նախագծում նշվում է նաև, որ անձինք, ովքեր պատասխանատու են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խախտումների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Եվրոպական խորհուրդը վճռականորեն դատապարտում է սիրիական ռեժիմի և նրա դաշնակիցների՝ մասնավորապես Ռուսաստանի հարձակումները Հալեպի խաղաղ բնակչության վրա», - ըստ France-Presse-ի` ասված է նախագծում:

Երեկ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Գերմանիայի կառավարության մի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Սիրիայի առնչությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը Արևմուտքի օրակարգում է, սակայն այս շաբաթ Եվրամիության գագաթնաժողովի ընթացքում հազիվ թե նման որոշում ընդունվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG