Մատչելիության հղումներ

Թրամփը չի հստակեցնում՝ կընդունի՞ ընտրությունների արդյունքները պարտության դեպքում


ԱՄՆ նախագահի թեկնածուների երրորդ և վերջին հեռուստաբանավեճը, Լաս Վեգաս, 19-ը հոկտեմբերի, 2016թ․
ԱՄՆ նախագահի թեկնածուների երրորդ և վերջին հեռուստաբանավեճը, Լաս Վեգաս, 19-ը հոկտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հրաժարվել է հստակ նշել՝ կընդունի՞ արդյոք նոյեմբերի 8-ի ընտրությունների արդյունքները պարտության դեպքում: Նախագահական ընտրություններից երեք շաբաթ առաջ՝ երեկ անցկացված վերջին հեռուստաբանավեճի ժամանակ միլիարդատեր գործարարը ասել է՝ այդ մասին կխոսի, երբ ժամանակը գա, ինչն աննախադեպ պատասխան է ամերիկյան ընտրաշավների պատմության մեջ:

Ներքաղաքական ու արտաքին հարցերի վերաբերյալ թեժ բանավեճից հետո, ըստ CNN-ի հարցումների, Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վարկանիշը հասել է 52 տոկոսի, Դոնալդ Թրամփինը՝ 39:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG