Ռուսաստանը կձեռնարկի «ասիմետրիկ» և «ցավոտ» միջոցներ, եթե Միացյալ Նահանգները է՛լ ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Օրեր առաջ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ հնարավոր է՝ նոր պատժամիջոցներ սահմանեն Սիրիայի կառավարության ու նրա դաշնակիցների նկատմամբ: