Նորմանդական քառյակի առաջնորդների հանդիպմանն ընդառաջ Բեռլինի կենտրոնում ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգությունը: Կառավարության շրջանում տեղակայվել են ոստիկանական լրացուցիչ ուժեր, լրացուցիչ արգելափակոցներ են տեղադրվել կանցլերի գրասենյակի և Բրանդենբուրգյան դարպասների մոտ:
Այսօր Բեռլինում նախատեսված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Պետոր Պորոշենկոյի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Քննարկվելու է իրավիճակը Ուկրաինայի արևելքում, Մինսկի համաձայնությունների իրագործումը և ապագա քայլերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը:
Նախօրեին կանցլեր Մերկելն ասել էր, թե հանդիպումից հրաշքներ չի սպասում: