Մատչելիության հղումներ

Եթե Հալեպից զանգվածային փախուստ սկսվի, 1 միլիոն մարդ կփախչի Թուրքիա․ Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ եթե Հալեպից զանգվածային փախուստ սկսվի, ապա հնարավոր է մեկ միլիոն մարդ կփախչի Թուրքիա:

Այսօր տեղական վարչակազմերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Էրդոանն ասել է․ - «Աստված չտա, որ Հալեպից փախուստ սկսվի, առնվազն մեկ միլիոն մարդ կգա Թուրքիա: Մենք չենք կարող դրա տակից դուրս գալ: Նրանք, ովքեր այդ նպատակն են հետապնդում, պետք է սեղանի շուրջ Թրուքիայի հետ քննարկումների նստեն»:

Էրդողանը նաև տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ում հետ քննարկել են նաև Հալեպից «Նուսրա Ֆրնոտ» խմբավորումը դուրս բերելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG