Մատչելիության հղումներ

Պրահայում ամերիկյան կայքերի դեմ հարձակումների մեջ կասկածվող ռուսաստանցի է ձերբակալվել


Ռուսաստանցու ձերբակալությունը Պրահայի ռեստորանում, Չեխիայի ոստիկանության հրապարակած տեսանյութից
Ռուսաստանցու ձերբակալությունը Պրահայի ռեստորանում, Չեխիայի ոստիկանության հրապարակած տեսանյութից

Չեխիայի ոստիկանությունը հաղորդում է, որ ձերբակալել է Ռուսաստանի մի քաղաքացու, ով կասկածվում է ամերիկյան կայքերի դեմ հաքերային հարձակումներ կատարելու մեջ:

Հոկտեմբերի 18-ի երեկոյան Պրահայի ոստիկանության խոսնակը հայտնել է, որ կասկածյալը, ում անունը չի նշվում, ձերբակալվել է Չեխիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի ռեստորանում:

Խոսնակը նշել է, որ Ինտերպոլը ռուսաստանցու նկատմամբ հետախուզում էր հայտարարել: Չեխիայի ոստիկանությունը գործողությունն իրականացրել է՝ համագործակցելով ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ: Չեխիայի դատարանը որոշելու է ձերբակալվածի արտահանձնման հարցը:

Նշենք, որ ԱՄՆ կառավարությունը Ռուսաստանին մեղադրում է նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ Դեմոկրատական կուսակցության կայքերի նկատմամբ հաքերային հարձակումներ կազմակերպելու մեջ: Ռուսաստանը հերքում է այդ մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG