Մատչելիության հղումներ

Թուրքիայի ոստիկանությունը «ԻՊ մահապարտի է սպանել»


Թուրքիայի ոստիկանության հատուկջոկատային, արխիվ
Թուրքիայի ոստիկանության հատուկջոկատային, արխիվ

Թուրքիայի ոստիկանությունը կրակ բացելով սպանել է «Իսլամական պետության» (ԻՊ) մահապարտի, ով կասկածվում է մայրաքաղաք Անկարայում ռումբի պայթյուն պլանավորելու մեջ: Այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Ստամբուլի նահանգային իշխանություններին:

Ոստիկանությունը գործողությունն իրականացրել է անցած գիշերվա ընթացքում, ժամը 3-ի սահմաններում: Ոստիկանական ուժերը Անկարայի արվարձանում շրջապատել են այն շենքը, որի 9-րդ հարկում էր գտնվում կասկածյալը: Հանձնվելու կոչերին նա պատասխանել է կրակոցներով ու պատասխան կրակոցներից սպանվել է:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյոլը, Անկարայում զրուցելով լրագրողների հետ, անվտանգության ուժերին շնորհավորել է հաջող գործողության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG