Հայաստանի շրջանների մեծ մասում այսօր սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն, հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը այսօր էապես չի փոխվի, հոկտեմբերի 20-22-ը կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում այսօր սպասվում է անձրև, հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: