Ռուսաստանցիների համակրանքը ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության դաշտային հրամանատար, վերջին օրերին սպանված Արսեն Պավլովի նկատմամբ չի արտացոլում պաշտոնական Կրեմլի դիրքորոշումը, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Դոնեցկի ամենահայտնի դաշտային հրամանատարներից «Մոտոռոլա» մականունով հայտնի Արսեն Պավլովը սպանվել է հոկտեմբերի 16-ին: Ըստ նախնական վարկածի, «Մոտոռոլան» պայթեցվել է Դոնեցկում գտնվող բնակելի շենքերից մեկի վերելակում:
Դաշտային հրամանատարը 2014 թվականի օգոստոսին Իլովայսկում ծավալված մարտերի, ինչպես նաև Դոնեցկի օդանավակայանի մոտ կես տարի տևած ռազմական գործողությունների ակտիվ մասնակից էր:
Նա հայտնի էր իր դաժան վարքագծով: Սեփական խոստովանության համաձայն՝ անձամբ է խոշտանգել և սպանել գերիներին: