Պաշտոնական Կիևը հրապարակել է պատժամիջոցների նոր ցանկ, որում ներառվել են Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու, Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի, սենատոր Ելենա Միզուլինայի, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների անուններ:
Ուկրաինայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ պատժամիջոցները տարածվել են նաև իրավաբանական անձանց վրա: Նշվում է, որ ցանկում ներառվել են «Ռոսօբորնէքսպորտ», «Յուտէյր» «Սբերբանկ Լիզինգ» և «Կամազ» ընկերությունները: