Մատչելիության հղումներ

Հայաստանում է Իրանի պաշտպանության փոխնախարարը


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այսօր ընդունել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանն ու Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմաքաղաքական շփումները հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: Իրանական կողմը Վիգեն Սարգսյանին է փոխանցել Իրանի ՊՆ և ԶՈւ աջակցման նախարար, բրիգագի գեներալ Հոսեյն Դեհղանի շնորհավորական նամակը՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Նույն օրը կայացել է նաև ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում, որին մասնակցել են Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և համապատասխան ոլորտների մասնագետներ:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են թիկունքային, կրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակմանը և շփումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG