Մատչելիության հղումներ

Չեռնոգորիայի ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները


Չեռնոգորիա - Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը տոնում է հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, Պոդգորիցա, 16-ը հոկտեմբերի, 2016թ․
Չեռնոգորիա - Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը տոնում է հաղթանակը խորհրդարանական ընտրություններում, Պոդգորիցա, 16-ը հոկտեմբերի, 2016թ․

Չեռնոգորիայի ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ դրանք անցել են բազմաթիվ խախտումներով:

Նշենք, որ այս ընթացքում նաև 20 սերբ ազգայնական ձերբակալվեց, համաձայն ոստիկանության հաղորդագրության՝ ահաբեկչական գործողություններ ծրագրելու կասկածանքով:

Չեռնոգորիայի համախմբված ընդդիմությունը մասամբ ռուսամետ է և ընդդիմանում է վարչապետ Միլո Ջուկանովիչի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը երկրի անդամակցությանը միտված գաղափարախոսությանը: Ջուկանովիչի ղեկավարած Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, հավաքելով ձայների 41 տոկոսը, կստանա խորհրդարանի 81 մանդատից առնվազն 35-ը:

Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան առաջիկա օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG