Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ռադիոհաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է, որ ընտրվելու դեպքում, ամենայն հավանականությամբ՝ նախքան երդմնակալության արարողությունը, կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հիշեցնենք, նախագահների թեկնածուների միջև բանավեճի վերջին՝ ամենաթեժ փուլը նախատեսված է վաղը: