Ռուսական ռազմական ուժերը հայտարարել են Հալեպում 8-ժամյա հրադադար հաստատելու մասին, ինչին արձագանքելով՝ Միացյալ Նահանգներն ասել է, թե «այդ քայլը չափից դուրս ուշացած է»:
Գեներալ Սերգեյ Ռուդսկոյի խոսքով, հոկտեմբերի 20-ին ռուսական և սիրիական ուժերը կդադարեցնեն հարձակումները՝ թույլ տալով խաղաղ բնակիչներին և զինյալներին ապահով դուրս գալ քաղաքից:
Երեկ ևս Հալեպում ռուսական աջակցությունը ստացած սիրիական օդուժի հարձակումների հետևանքով 17 մարդ է սպանվել, առնվազն 36-ը վիրավոր են: