Մատչելիության հղումներ

Թրամփ. Նոյեմբերի 8-ի քվեարկությունն ամբողջությամբ կեղծված է անազնիվ լրատվամիջոցների կողմից


Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե նոյեմբերի 8-ին կայանալիք քվեարկությունն ամբողջովին կեղծված է անազնիվ լրատվամիջոցների կողմից՝ կանխատեսելով նաև խախտումներ մի շարք ընտրատեղամասերում:

Միլիարդատեր գործարարի այս պնդումը հակասում է նրա դաշնակցի՝ փոխնախագահի հանրապետական թեկնածու Մայքլ Փենսի՝ ավելի վաղ արած հայտարարությանը, թե Թրամփը կընդունի քվեարկության արդյունքները՝ չնայած լրատվամիջոցների «ակնհայտ կողմնակալ լուսաբանմանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG