Մատչելիության հղումներ

Եվրամիությունը դեռ չի քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը


Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում քննարկում են Բաշար Ասադի վարչակազմի և դրա դաշնակիցների դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի խոսքով, սակայն, «Սիրիայի հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչով չի օգնի Հալեպի խաղաղ բնակչությանը»:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ասել է. - «Եվրամիության անդամ պետություններից ոչ մեկը դեռ չի առաջարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել` Սիրիայում իրականացվող գործողությունների պատճառով»:

Նշենք, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը ​քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG