Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել այստեղ գործող ամենահայտնի դաշտային հրամանատարներից մեկի` «Մոտոռոլա» մականունով հայտնի Արսեն Պավլովի՝ երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած սպանությունից հետո:
«Մոտոռոլան» պայթեցվել է Դոնեցկում գտնվող բնակելի շենքերից մեկի վերելակում:
Դաշտային հրամանատարը 2014 թվականի օգոստոսին Իլովայսկում ծավալված մարտերի, ինչպես նաև Դոնեցկի օդանավակայանի մոտ կես տարի տևած ռազմական գործողությունների ակտիվ մասնակից էր: