Մատչելիության հղումներ

Թրամփը Քլինթոնին կոչ է անում թրմամիջոցների օգտագործման փորձաքննություն անցնել


ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել իր մրցակցին՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին թմրամիջոցների թեստ հանձնել, պնդելով, որ իրենց վերջին հեռուստաբանավեճի ժամանակ Քլինթոնը թմրամիջոցների ազդեցության տակ է եղել։

Թրամփը նաև մեղադրել է ամերիկյան լրատվամիջոցներին ընտրություններն հոգուտ Քլինթոնի շուռ տալու փորձի մեջ՝ դիտավորություն տեսնելով իր սեռական արկածների մասին լրատվամիջոցների հրապարակումներում։

Անցած շաբաթ ամերիկյան լրատվամիջոցներում 2005 թվականին արված մի ձայնագրություն հրապարակվեց, որում Թրամփը պարծենում է, թե իր հռչակն օգտագործելով՝ ոտնձգություններ է կատարել մի շարք կանանց նկատմամբ։ Ձայնագրության հրապարակումից հետո մի շարք կանայք հայտարարել են, որ Թրամփը իրենց նկատմամբ է նման ոտնձգություններ կատարել։ Այս հրապարակումների հետևանքով մի շարք ազդեցիկ հանրապետականները հրաժարվել են աջակցել Թրամփին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG