Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունները արտացոլում էին վրաց ժողովրդի կամքը: Այս մասին Թբիլիսիում վրացական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների դեսպան Իեն Քելլին:
«Ընտրությունների ընթացքում նաև բռնության և ահաբեկման դեպքեր են արձանագրվել: Մենք խստորեն դատապարտում ենք այդ միջադեպերը և հուսով ենք, որ քվեարկության երկրորդ փուլը կընթանա խաղաղ մթնոլորտում», - նշել է ամերիկացի դիվանագետը: