Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը ուրբաթ երեկոյան Բեռլինում հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ շաբաթ հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ` Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով:
«Մենք նման հանդիպման կազմակերպման հարցում մեր պատրաստակամությունն ենք հայտնում, թեև վերջնական որոշում դեռ չկա», - նշել է Մերկելը` խորհուրդ տալով սպասել փորձագետների մակարդակով ընթացող քննարկումների ավարտին:
Համաձայնություն ձեռք բերելու դեպքում Ռուսաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ֆրանսիայի ղեկավարների քառակողմ հանդիպումը Բեռլինում կկայանա հոկտեմբերի 19-ին: Դա կլինի Վլադիմիր Պուտինի առաջին այցը Գերմանիա Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր: