Մատչելիության հղումներ

Լոզանում մեկնարկում է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը


Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը հանդիպում են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի ժամանակ, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2016թ․
Ջոն Քերրին և Սերգեյ Լավրովը հանդիպում են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի ժամանակ, Նյու Յորք, 23-ը սեպտեմբերի, 2016թ․

Այսօր շվեյցարական Լոզան քաղաքում մեկնարկում է սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը նվիրված բանակցությունների հերթական փուլը: Ակնկալվում է, որ կհանդիպեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Լոզան մեկնելուց առաջ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ «բանակցությունների հերթական փուլից մեծ սպասելիքներ չունի»:

Քերիին ուղեկցող ամերիկացի դիվանագետների խոսքով՝ Լոզանում կայանալիք բանակցությունների հիմնական նպատակը «հակամարտությանը վերջ տալուն ուղղված նոր գաղափարների փնտրտուքն է լինելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG