Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Պակիստանը զենքի համատեղ արտադրություն կնախաձեռնեն


Ադրբեջանի նախագահի և Պակիստանի վարչապետի հանդիպումը Բաքվում, 14-ը հոկտեմբերի, 2016թ․
Ադրբեջանի նախագահի և Պակիստանի վարչապետի հանդիպումը Բաքվում, 14-ը հոկտեմբերի, 2016թ․

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են սպառազինության մի շարք տեսակների համատեղ արտադրության հեռանկարները: Այդ մասին երեկ երեկոյան Բաքվում Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք քննարկել են մեր երկու պետությունների զինված ուժերի կողմից համատեղ զորավարժությունների անցկացման, ինչպես նաև սպառազինության համատեղ արտադրություններ ստեղծելու ծրագրերը: Ադրբեջանը ցանկանում է Պակիստանից ձեռք բերել ամենաժամանակակից և ճշգրիտ զինատեսակները: Այս հարցում Բաքուն և Իսլամաբադը կատարյալ փոխհամաձայնության են հասել», - նշել է Ալիևը:

Պակիստանի վարչապետի խոսքով էլ՝ Բաքվի և Իսլամաբադի տեսակետները համընկնում են նաև Քաշմիրի և Լեռնային Ղարաբաղի հարցերում: «Մենք կողմ ենք Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը», - հայտարարել է Շարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG