Մատչելիության հղումներ

Պեսկովը «անհեթեթություն» է որակում լուրերը, թե Հայաստանի վարչապետի թեկնածությունը համաձայնեցվել է Պուտինի հետ


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է որակել լուրերն այն մասին, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ է համաձայնեցրել Հայաստանի վարչապետի թեկնածությունը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Պեսկովը նաև նշել է, որ ՀԱՊԿ ղեկավարները Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն ընդունելու:

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ վերջերս Ստամբուլում կայացած հանդիպմանը, Պեսկովը նշել է, որ քննարկվել է, մասնավորապես, ռուսաստանյան հակահրթիռային պաշտպանության տարբեր բաղադրիչների մատակարարման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG