Աշխարհահռչակ ամերիկացի ջազ երգչուհի Դի Դի Բրիջվոթերի համերգով մեկնարկել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացվող «Երևան Ջազ Ֆեստ» փառատոնն այս տարի նվիրվում է ծագումով հայ, ամերիկաբնակ, ամերիկյան ջազ-ինդուստրիայի հիմնադիր, հայտնի «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ջորջ Ավագյանին:
«Երևան Ջազ Ֆեստ 2016»-ը կշարունակվի մինչև հոկտեմբերի 16-ը: