Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Թաիլանդի Թագավորության թագուհի Սիրիկիտին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավորության թագուհի Սիրիկիտին՝ Թաիլանդի թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջի մահվան կապակցությամբ:

«Նորին Մեծություն Բհումիբոլ Ադուլյադեջի կորուստը մեծ վիշտ է ինչպես թագավորական ընտանիքի, այնպես էլ Թաիլանդի ողջ ժողովրդի համար: Նա բացառիկ դերակատարում է ունեցել բարեկամ Թաիլանդի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Թագավոր Ադուլյադեջը ժամանակակից աշխարհի և Ասիայի այն մեծ առաջնորդներից էր, որի տեսլականների և վճռական կամքի շնորհիվ ապահովվեցին Թաիլանդի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը, ամրապնդվեց երկրի միջազգային հեղինակությունը:

Այս ծանր պահին խորին ցավակցությունն եմ հղում Ձերդ Մեծությանը, Թագավորական ընտանիքին և Թաիլանդի ժողովրդին` մաղթելով ոգու տոկունություն և համերաշխություն», - ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG