Սերբիան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միլիարդատեր բարեկամ, ամերիկյան պատժամիջոցների ենթարկված Գենադի Տիմչենկոյին նշանակել է պատվավոր հյուպատոս Սանկտ Պետերբուրգում:
Հյուպատոսության հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել Տիմչենկոն և Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը:
«Ինձ համար մեծ պատիվ է նպաստել Ռուսաստանի և Սերբիայի կապերի զարգացմանը», - հայտարարել է Տիմչենկոն:
Պաշտոնական Վաշինգտոնը Ղրիմի բռնակցմանը և Դոնբասի ռուս անջատականներին սատարելու համար «սև ցուցակում» է ընդգրկել Պուտինի մի խումբ մեծահարուստ ընկերների, այդ թվում՝ նավթի առևտուր իրականացնող «Գունվոր» ընկերության հիմնադիր Գենադի Տիմչենկոյին: