Մատչելիության հղումներ

Հայաստանը երրորդ պարտությունը կրեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում


Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության լոգոն
Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության լոգոն

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ փուլում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երեկ Վարշավայում համառ պայքարում զիջեց Լեհաստանի հավաքականին՝ 1:2 հաշվով:

Հայաստանի թիմը առայժմ միավոր չի վաստակել և եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը: 7-ական միավորով խմբի առաջատարներն են Չեռնոգորիան և Լեհաստանը:

Ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումներում Հայաստանը համապատասխանաբար 0:1 և 0:5 հաշիվներով պարտվել է Դանիայի և Ռումինիայի հավաքականներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG