Մատչելիության հղումներ

Ավելի շահավետ է աջակցել ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, քան քվեարկել նախագահի համար


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր


Ամերիկյան հասարակության շրջանում առկա է համատարած դժգոհություն և անվստահություն նախագահի երկու հիմնական թեկնածուների՝ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հանդեպ: Ամերիկահայերը նույնպես բացասաբար են տրամադրված այդ թեկնածուների նկատմամբ: Ավելի կոնկրետ՝ Քլինթոնը ցույց է տվել, որ հայկական հարցերով նրան չի կարելի վստահել, իսկ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հայտնի չէ:

Զարմանալիորեն, ոչ Քլինթոնը, ոչ էլ Թրամփը որևէ ջանք չեն գործադրել ամերիկահայ ընտրողներին գրավելու համար՝ չնայած նախագահական թեժ մրցավազքին: Երկու թեկնածուներն էլ չեն մասնակցել որևէ հայկական միջոցառման, չեն կազմակերպել հանդիպումներ համայնքի անդամների հետ և չեն ձգտել դրամական միջոցներ ներգրավել նրանցից: Գերադասելի է, որ նախագահի թեկնածուները որևէ խոստում չտան, եթե չեն պատրաստվում դրանք իրագործել՝ այդպիսով ամերիկահայերը չեն վատնի իրենց փողն ու քվեները, իսկ ընտրություններից հետո կփրկվեն ավելի մեծ վրդովմունքից և հիասթափությունից:

Իհարկե, ամեն մեկն ազատ է իր քվեն տալու իր նախընտրած թեկնածուին: Նաև յուրաքանչյուրն ազատ է քվեարկել երրորդ կուսակցության թեկնածուների օգտին կամ չքվեարկել ընդհանրապես:

Մինչ լրատվամիջոցները մշտապես լուսաբանում են նախագահի թեկնածուների մասին, կան բազմաթիվ տեղական և նահանգային ընտրություններ, որոնց վերաբերյալ լուրերը հազվադեպ են: Օրինակ՝ Կոնգրեսի 435 անդամները և ԱՄՆ 100 սենատորների մեկ երրորդը, որոնք ընտրվելու կամ վերընտրվելու են նոյեմբերի 8-ին:

Ի տարբերություն Սպիտակ տան թեկնածուների, որոնք ընտրություններից հետո հնարավոր է աջակցեն կամ չաջակցեն հայկական հարցերին, Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամների մեծ մասն արդեն մի քանի տարի աշխատել է Կոնգրեսում, և, հետևաբար, հայկական հարցերի վերաբերյալ նրանց դիրքորոշումները հայտնի են: Ուստի, նրանց ի նպաստ քվեարկելու համար գուշակության կարիք չկա․․․ Նրանք ապացուցված փորձ ունեն՝ դրական, բացասական կամ միջանկյալ:

Ստորև ներկայացված է Ներկայացուցիչների պալատի և Սենատի միայն այն անդամների ցանկը, որոնք ստացել են գերազանց (A) կամ չափազանց վատ (F) գնահատական Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից՝ ամերիկահայերի հարցերի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում նրանց դիրքորոշումների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Նրանք, ովքեր ստացել են A գնահատականը, արժանի են հայ համայնքի աջակցությանը: Նրանք, ովքեր իրենց անվան դիմաց ունեն F տառը, խիստ բացասական դիրքորոշում ունեն հայկական հարցերի վերաբերյալ, ուստի չպետք է ստանան հայ համայնքի աջակցությունը: D և R տառերով նշված են դեմոկրատները և հանրապետականները: Կոնգրեսի բոլոր անդամների ամբողջական ցանկը և նրանց գնահատականները դիտելու համար խնդրում ենք այցելել հետևյալ կայքը. www.anca.org/report-card:

Ալյասկա. Դոն Յանգ (R) F:

Կալիֆորնիա. Ջեֆ Դենհամ (R) A, Բարբարա Լի (D) A, Ջեքի Սփայեր (D) A, Ջիմ Կոստա (D) A, Աննա Էշու (D) A, Զոյ Լոֆգրեն (D) A, Դեյվիդ Վալադաո (R) A, Դևին Նունես (R) A, Ջուդի Չու (D) A, Ադամ Շիֆ (D) A, Թոնի Քարդենաս (D) A, Բրեդ Շերման (D) A, Գրեյս Նապոլիտանո (D) A, Թեդ Լյու (D) A, Կարեն Բաս (D) A, Լինդա Սանչես (D) A, Էդվարդ Ռոյս (R) A, Լյուսիլ Ռոյբալ-Ալարդ (D) A, Ալան Լովենտալ (D) A, Դեյնա Ռորաբախեր (R) A, ներկայացուցիչ Լորետա Սանչես (D) A (առաջադրվել է Սենատ և հավանության է արժանացել Հայ դատի հանձնախմբի կողմից):

Կոլորադո. սենատոր Քորի Գարդներ (R) A, Ջարեդ Փոլիս (D) A, Մայք Քոֆման (R) A, Էդվին Փեռլմութեր (D) A:

Ֆլորիդա. սենատոր Մարկո Ռուբիո (R) A, Գաս Բիլիրակիս (R) A:

Ջորջիա. Դագ Քոլինզ (R) F:

Իլինոյս. սենատոր Ռիչարդ Դըրբին (D) A, սենատոր Մարկ Քըրք (R) A, Դանիել Լիպինսկի (D) A, Մայք Քուիգլի (D) A, Ջենիս Շչակովսկի (D) A, Ռոբերտ Դոլդ (R) A:

Մերիլենդ. Ջոն Սարբանես (D) A, Քրիստոֆեր վան Հոլեն (D) A (առաջադրվել է Սենատ և հավանության է արժանացել Հայ դատի հանձնախմբի կողմից):

Մասաչուսեթս. սենատոր Էդուարդ Մարքի (D) A, սենատոր Էլիզաբեթ Ուորեն (D) A, Ջեյմս ՄըքԳովերն (D) A, Նիքի Ցոնգաս (D) A, Ջո Քենեդի (D) A, Քեթրին Քլարկ (D) A:

Միչիգան. սենատոր Գարի Փեթերս (D) A, սենատոր Դեբի Սթաբենով (D) A, Սանդեր Լևին (D) A, Դեյվիդ Թրոթ (R) A, Ջոն Քոնյերս (D) A:

Մինեսոտա. սենատոր Էմի Քլոբուչեր (D) A, Բեթի ՄըքՔոլամ (D) A, Քոլին Փեթերսոն (D) A:

Մոնտանա. Ռայան Զինկ (R) F:

Նևադա. Դինա Թիթուս (D) A, Ջո Հեք (R) A (առաջադրվել է Սենատ և հավանության է արժանացել Հայ դատի հանձնախմբի կողմից):

Նյու Ջերսի. սենատոր Ռոբերտ Մենենդես (D) A, Քրիստոֆեր Սմիթ (R) A, Սքոթ Գարեթ (R) A, Ֆրենք Փալոն (D) A, Դոնալդ Փեյն (D) F:

Նյու Յորք. սենատոր Չարլզ Շումեր (D) A, Գրեյս Մենգ (D) A, Քարոլին Մելանի (D) A, Էլիոթ Ինգըլ (D) A, Փոլ Թոնկո (D) A.

Հյուսիսային Կարոլինա. Վիրջինիա Ֆոքս (R) F:

Օհայո. Մայքլ Թերներ (R) F, Թիմ Ռայան (D) F:

Փենսիլվանիա. Սքոթ Փերի (R) F, Բիլ Շուստեր (R) F:

Ռոդ Այլենդ. սենատոր Ջեք Ռիդ (D) A, Շելդոն Ուայթհաուս (D) A, Դեյվիդ Սիսիլինե (D) A, Ջեյմս Լանգեվին (D) A:

Թենեսի. Սթիվեն Այրա Քոհեն (D) F:

Տեքսաս. Ջո Բարթոն (R) F, Փիթ Օլսոն (R) F, Հենրի Քուելյար (D) F, Ջին Գրին (D) F, Փիթ Սեշենս (R) F:

Վիրջինիա. Դեյվ Բրաթ (R) A, Ջերալդ Քոնոլի (D) F:

Բացի այդ, կան երկու ամերիկահայ թեկնածուներ, որոնք արժանի են ձեր աջակցությանը.

1.Նրանց, որոնք ապրում են Նևադայի 3-րդ կոնգրեսական շրջանում, կոչ է արվում քվեարկել Դենի Թարքանյանի (հանրապետական) օգտին:

2. Նրանք, ովքեր ապրում են Կալիֆորնիայի Assembly 43-րդ շրջանում, պետք է քվեարկեն Արտաշես Քասախյանի (դեմոկրատ) օգտին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG