Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել կամ սառեցնել նավթի արտադրությունը և աջակցել Նավթարդյունահանող երկրների կազմակերպությանը (OPEC)՝ նավթի գինը բարձրացնելու համար:
«Մենք հավատում ենք, որ դա է միակ ճանապարհը էներգետիկ ոլորտում կայունություն ապահովելու համար», - ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի ժամանակ՝ ավելացնելով, որ Ռուսաստանը այլ երկրներին էլ է կոչ անում սահմանափակել նավթի արտադրությունը: