Մատչելիության հղումներ

Վախճանվել է կինոռեժիսոր Անջեյ Վայդան


Անջեյ Վայդա
Անջեյ Վայդա

Անցած գիշեր Վարշավայում, 90 տարեկանում, վախճանվել է ժամանակակից լեհական կինոյի դասականներից մեկը` ռեժիսոր Անջեյ Վայդան:

Վայդան վերջին մի քանի տասնամյակների լեհական կինոյի միանձնյա առաջատարներից էր: 1981 թվականին նա արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին, 2000 թվականին` Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին:

Վայդայի ամենահայտնի ֆիլմերն են «Ջրանցք», «Մոխիր և ադամանդ», «Երկաթյա մարդը» կինոնկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG