Մատչելիության հղումներ

Թրամփը ճնշումների է ենթարկվում


Միացյալ Նահանգներում ընտրություններից մեկ ամիս առաջ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ճնշումների է ենթարկվում ինչպես քաղաքական ընդդիմախոսների, այնպես էլ կուսակիցների կողմից: Politico պորտալը կիրակի օրը հաղորդել է, որ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը առաջիկա հանգստյան օրերին վերանայելու է նախընտրական ռազմավարությունը:

Այս քննարկումները տեղի են ունենում Թրամփի ՝ կանանց հասցեին վիրավորական հայտարարությունները փաստող տեսանյութի տարածման ֆոնին: Հանրապետական կուսակցության Ազգային կոմիտեի մի շարք բարձրաստիճան անդամներ քննարկում են նաև Թրամփի թեկնածությունը հանելու տարբերակը, ինչը, սակայն, պայմանավորված է բյուրոկրատական խրթին գործընթացներով:

Վերջին հարցումների համաձայն Հիլարի Քլինթոնի վարկանիշը ավելի բարձր է, քան Թրամփինը: Այսօր սպասվում է ԱՄՆ նախագահի թեկնածուների երկրորդ հեռուստաբանավեճը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG