Ռուսաստանում ծնված և ԱՄՆ քաղաքացիություն ստացած Ալեքսեյ Բարիշևը, Ռուսաստանի քաղաքացիներ Դմիտրի Կարպենկոն և Ալեքսեյ Կրուտիլինը Նյու Յորքում ձերբակալվել են ռազմական նշանակության տեխնոլոգիաներ Ռուսաստան փոխադրելու համար:
Նրանք մեղադրվում են միկրոէլեկտրոնային սարքեր գաղտնի եղանակով հայթայթելու և Ռուսաստան փոխադրելու մեջ ու կարող են դատապարտվել մինչև 25 տարվա ազատազրկման և 1 միլիոն դոլարի տուգանքի:
ԱՄՆ-ը արգելում է որոշակի տեխնոլոգիաների արտահանումը, համարելով, որ դա կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը: