Մատչելիության հղումներ

ՊՆ ստորաբաժանումներն իրականացրել են ուղղաթիռից պարանով դեսանտավորման վարժանքներ


Հայաստանի պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն` զորամիավորման ենթակա զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրականացրել են ուղղաթիռից պարանով դեսանտավորման ուսումնական վարժանքներ:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, հոկտեմբերի 4-ից 5-ը անցկացված ուսումնական վարժանքների ընթացքում հղկվել են ռելիեֆային բարդ պայմաններում ցածր բարձրություններից անձնակազմի դեսանտավորման և ուղղաթիռից բեռների իջեցման հմտությունները:

Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ Հայաստանի զինված ուժերի 1-ին բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում օրերս անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման կազմակերպման ցուցադրական հավաք-պարապմունքներ:

Պարապմունքներին մասնակցել են գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա ստորաբաժանումների զինվորական տեխնիկայի ու սպառազինության սպասարկման ու շահագործման պատասխանատուներ, վարորդներ, հրետանային հաշվարկների անձնակազմեր:

Բացազատված ուսումնական կետերում իրականացվել են սպառազինության մանրակրկիտ ստուգման, մաքրման, յուղման, տարբեր անսարքությունների վերացման աշխատանքներ:

«Անցկացված միջոցառման նպատակը սպաների, պայմանագրային և շարքային զինծառայողների տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների բարձրացումը, ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության սեզոնային սպասարկման ունակությունների մասնագիտական կատարելագործումն էր», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG