Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը և ԵԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ են անում բացահայտել Պոլիտկովսկայայի սպանությունը


Աննա Պոլիտկովսկայա, 2005թ․
Աննա Պոլիտկովսկայա, 2005թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը և ԵԱՀԿ-ն Ռուսաստանի իշխանությանը կոչ են անում բացահայտել լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության հանգամանքները:

Սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակած հայտարարության մեջ Պետդեպարտամենտը նշում է, որ Պոլիտկովսկայան և այլ լրագրողներ անցած 20 տարում սպանվել են կոռուպցիայի, իշխանության չարաշահման և մարդու իրավունքների ոտնահարման փաստերը բացահայտելու համար:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն էլ հայտարարել է, թե անընդունելի է, որ Պոլիտկովսկայայի սպանության պատվիրատուներն առայսօր ազատության մեջ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG