Մատչելիության հղումներ

Մոտ մեկ տարի հետախուզման մեջ գտնվող «Կաբելի տղերքը» հայտնաբերվել և բերման են ենթարկվել


Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, երեկ հայտնաբերվել և բերման են ենթարկվել մոտ մեկ տարի առաջ Երևանի բուքմեյքերական գրասենյակներից մեկում տեղի ունեցած զինված միջադեպի գործով հետախուզման մեջ գտնվող կասկածյալները:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունն իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ 2015 թվականի հոկտեմբերի 25-ին ժամը 23:40-ի սահմաններում անհայտ անձինք մտել էին մայրաքաղաքի Մովսես Խորենացու փողոցում գտնվող բուքմեյքերական ընկերության գրասենյակ, հրազենային վնասվածքներ հասցրել այնտեղ գտնվող չորս հոգու և դիմել փախուստի: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

«Նախաքննության ընթացքում պարզվել էր կասկածյալների անձը` Գևորգ և Հենրիկ Բաղդասարյաններ, որոնք որոշ շրջանակների հայտնի են «Կաբելի տղերք» մականվամբ: Որոշում է կայացվել նրանց որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն թվի հոկտեմբերի 28-ին նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում` որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG