Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի հատուկ բանագնացը խնդրում է զինյալներին լքել Հալեպը


ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրա, արխիվ
ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրա, արխիվ

ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան դիմել է «Ալ-Նուսրա ճակատ» ծայրահեղական խմբավորմանը՝ խնդրանքով լքել Հալեպը, որպեսզի հնարավոր լինի ապահովել հումանիտար բեռների մուտքը այնտեղ։

Միստուրան հայտարարել է, թե պատրաստ է անձամբ ուղեկցել զինյալներին։ «Եթե որոշեք պատվով դուրս գալ, ես պատրաստ եմ անձամբ ձեզ ուղեկցել», - հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ բանագնացը։

Նա նաև դիմել է Ռուսաստանի և Սիրիայի իշխանություններին՝ խնդրանքով դադարեցնել ռմբակոծությունները Հալեպում։ «Այնտեղ 275 հազար մարդ կա, որոնցից մոտ 100 հազարը՝ երեխաներ», - նշել է ՄԱԿ-ի հատուկ բանագնացը, ում կարծիքով, Հալեպի արևելյան մասը երկու ամսվա ընթացքում կարող է ամբողջությամբ ավիրվել ռմբակոծությունից։

«Հազարավոր քաղաքացիական անձինք, ոչ ահաբեկիչներ, կարող են սպանվել, շատերը կարող են վիրավորվել։ Սա այն է, ինչ մենք, աշխարհը տեսնելու է Սուրբ Ծնունդը կամ Նոր տարին դիմավորելիս, եթե այսպես շարունակվի», - ասել է Միստուրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG