Մատչելիության հղումներ

Պուտինը հոկտեմբերի 19-ին կմեկնի Ֆրանսիա


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 19-ին կմեկնի Ֆրանսիա։

«Կարծում ենք, այդ այցը կունենա առանձնահատուկ նշանակություն», - ասել է Լավրովը։

«Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այցի ընթացքում Պուտինը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Կողմերը կքննարկեն իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում։

Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է քննարկել Սիրիայում հակամարտության կարգավորման հարցով ֆրանսիական առաջարկները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG