Մատչելիության հղումներ

Ջորջ Սորոսը Հալեպում «հումանիտար աղետի» համար մեղադրում է Ռուսաստանին


«Բաց հասարակություն» հիմնադրամի ղեկավար Ջորջ Սորոս, արխիվ
«Բաց հասարակություն» հիմնադրամի ղեկավար Ջորջ Սորոս, արխիվ

«Բաց հասարակություն» հիմնադրամի ղեկավար Ջորջ Սորոսը Հալեպում «պատմական ծավալների հասնող հումանիտար աղետի» համար մեղադրում է Ռուսաստանին։

Սորոսի կարծիքով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է պատասխանատվություն կրում Հալեպում խաղաղ բնակիչներին ռմբակոծելու համար, որոնք, նրա խոսքով, իրականացնում են ռուսական օդանավերը՝ Բաշար Ասադի ռեժիմի ցամաքային զորքերին աջակցելու նպատակով։

«Այդ ռազմական գործողությունների արդյունքում քաղաքում չեն գործում հիվանդանոցները, մարդիկ զրկվել են ջրից», - ասվում է Սորոսի հայտարարության մեջ, որը տեղադրված է «Բաց հասարակություն» հիմնադրամի կայքում։

Սորոսը Ռուսաստանի և ամբողջ աշխարհի ժողովուրդներին կոչ է արել՝ անտարբել չմնալ, «քանի որ հասարակության կարծիքը կարող է ստիպել Պուտինին վերջ դնել մարդկության դեմ հանցագործություններին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG