Մատչելիության հղումներ

Լեհաստանի խորհրդարանը չընդունեց հղիության արհեստական ընդհատման արգելքը


Լեհաստան - Բողոքի ցույց հղիության արհեստական ընդհատումն արգելող օրինագծի դեմ, սեպտեմբեր, 2016թ․
Լեհաստան - Բողոքի ցույց հղիության արհեստական ընդհատումն արգելող օրինագծի դեմ, սեպտեմբեր, 2016թ․

Զանգվածային ցույցերից հետո Լեհաստանի խորհրդարանը հրաժարվել է ընդունել հղիության արհեստական ընդհատման արգելքի մասին աղմկահարույց օրենքը, հայտնում է France-Presse-ը:

Նոր օրենքի նախագիծը է՛լ ավելի է խստացնում հղիության արհեստական ընդհատման արդեն իսկ գործող օրենքը:

Հղիության արհեստական ընդհատման արգելքի մասին առաջարկը բողոքի զանգվածային ցույցերի ալիք էր բարձրացրել Լեհաստանում: Հազարավոր մարդիկ հոկտեմբերի 1-ին դուրս էին եկել փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու նոր առաջարկի դեմ, որի կյանքի կոչվելու դեպքում կարող են ընդհանրապես արգելվել հղիության արհեստական ընդհատումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG